Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն այժմ հնարավոր է կատարել նաև մարզերում

Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն այժմ հնարավոր է կատարել նաև մարզերում
18.12.2017 | 13:31

Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում, տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանի խոսքով՝ բարեփոխումների արդյունքում ընթացակարգային բարենպաստ բազան և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը թույլ են տալիս ապահովել արագ և քաղաքակիրթ սպասարկում, աննկատ և արդյունավետ հսկողություն: Իսկ ՊԵԿ կառուցվածքային փոփոխությունների շրջանակում, ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը, որը, նախկինում միայն Երևանում էր իրականացվում, այժմ, հնարավոր է կատարել նաև տարածքային ստորաբաժանումներում:

Մասնավորապես, հոկտեմբերի 1-ից Տավուշի և Լոռու մարզերի բնակիչները Երևան հասնելու փոխարեն՝ Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են ավտոմեքենայի մաքսային ձևակերպումը կատարում: Կարեն Ջանոյանի հավաստմամբ՝ հարմարավետ պայմանները թույլ են տալիս քաղաքացիներին բարձրորակ և արագ ծառայություն մատուցել։

«Ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացվում են մեկ պատուհան սկզբունքով: Մեկ հարկի տակ կենտրոնացված են նաև բանկի մասնաճյուղը, փորձագիտական կենտրոնը: Ամբողջ գործընթացը տևում է 30-40 րոպե»,– ասել է նա:

Մաքսատան ղեկավարի տեղեկացմամբ՝ միայն հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ձևակերպվել է 226 ավտոմեքենա, գանձվել է շուրջ 125 միլիոն: «Մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթների կենտրոնացումը մեկ հարկի տակ՝ ընթացակարգերի պարզեցման ու սպասարկման որակի բարելավմանն ուղղված միջոցառումների արդյունք է»,-ընդգծել է Կարեն Ջանոյանը: Մարզերի բնակիչների հավաստմամբ՝ նոր գործառույթը հնարավորություն է տալիս՝ ժամանակ ու միջոց խնայելով, մաքսազերծումն իրականացնել արդեն բնակավայրին ավելի մոտ:

Նոր գործառույթ՝ նաև արտաքին տնտեսական գործունեությամբ զբաղվողների համար. Վանաձորում՝ Արևելյան մաքսատուն-վարչությունում են կատարվում ենթաակցիզային ապրանքների մաքսային ձևակերպումները: Մաքսատանն արձանագրում են, որ բարեփոխումների շրջանակում էապես ավելացել են նաև գանձումները։ «Եթե 2016-ի հունիս-նոյեմբեր ամիսներին գանձվել է 4.1 միլիարդ դրամ, ապա 2017-ի նույն ժամանակահատվածում՝ շուրջ 5.5 միլիարդ դրամ: Աճը կազմել է 25 տոկոս»,-նշել է Արևելյան մաքսատուն-վարչության պետ Կարեն Ջանոյանը:

Դիտվել է՝ 1742

Մեկնաբանություններ